Վալերիյ Օսիպյանը գերազանց է գնահատում ոստիկանության վերջին շրջանում կատարած աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը գերազանց է գնահատում ոստիկանության վերջին շրջանում կատարած աշխատանքները, հատկապես, ՀՀ պետական սահմանները պահելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օսիպյանն այս մասին ասաց ՀՀ ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հեղափոխությունից հետո համակարգում տեղի ունեցած փոփոխություններին:

«Լավ փոփոխություններից մեկն այն է, որ լրագրողները գտնվում են ՀՀ Ոստիկանության զորքերի վարչության զորամասի տարածքում: Մյուս փոփոխությունն էլ այն է, որ շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերը գերազանց կերպով պահում են ՀՀ պետական սահմանը: Նախկինում նույնպես իրականացրել են, սակայն դրանք եղել են առանձնահատուկ կարճաժամկետ առաջադրանքներ»,- նշեց ՀՀ ոստիկանապետը:

Խոսելով ուժեղացված ծառայություն իրականացնելու մասին՝ Օսիպյանն ասաց, որ այն շարունակական է լինելու:

«Այսուհետև ուժեղացված ծառայությունները ոստիկանության առօրյան է լինելու: Մենք ոչ ենք ասել իրավախախտին, հանցագործին: Գուցե, ինչ-որ տեղ հանդուրժող կլինենք այն քաղաքացիների նկատմամբ, որոնք թույլ են տալիս վարչական իրավախախտումներ, բայց կան այնպիսիները, որ հանդուրժողականությունը նրանց հանդեպ «զրո» է: Հայաստանի Հանրապետությունում օրենքը բոլորի համար է, հասարակական կարգը որևէ մեկը իրավունք չունի և վստահեցնում եմ, որ չի կարող խախտել»,- շեշտեց ՀՀ ոստիկանապետը:

Նրա խոսքով՝ հեղափոխության ժամանակ եղել են պահեր, երբ ոստիկանությունը հանդուրժող էր, սակայն արդեն մոտ 1 ամիս է այլևս հանդուրժող չէ:

ՀՀ ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում հունիսի 21-ին նշում էին ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 27-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հայերեն العربية English Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը