Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 27-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշում է ընդունվել հունիսի 18-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովի ժամանակ, որը նախագահել է պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 30-ին այցելել էին Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Ալի Երլիքայայի հետ: Հոգևոր հայրերը գրավոր դիմում էին ներկայացրել պատրիարքական ընտրություններ ձեռնարկելու հարցով:

Համաձայն գործող կարգի՝ պատրիարքարանը համապատասխան դիմում է ներկայացնում Ստամբուլի նահանգապետարան, որն էլ դիմումը փոխանցում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, որն էլ իրավասու է թույլատրել Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացումը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի29-ին նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թեմայով նիստ էր անցկացրել և չնայած որոշվել էր, որ պատրիարքի ընտրության գործընթացը պատրիարքական տեղապահի ընտրությամբ սկսելու տարբերակը ընդունելի չէ, սակայն հունիսի 18-ի նիստում արդեն որոշվել է անցկացնել հենց տեղապահի ընտրություն:

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։

Հայերեն English

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres