Արցախ

Հայկական պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Արցախի պետնախարարի աշխատակազմի պարզաբանումը

1 րոպեի ընթերցում

Հայկական պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Արցախի պետնախարարի աշխատակազմի պարզաբանումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը հերքում է վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունը, թե արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այդ մասին հայտարարություն է տարածել:

«Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն: Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում