Իրանի հետ Հայաստանի կապերը ԵԱՏՄ-ի համար Մերձավոր Արևելքի տարածաշրջան դուրս գալու պայմաններ ստեղծեցին. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շնորհիվ ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը լրացուցիչ խթան է ստացել: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին նման տեսակետ հայտնեց ՀՀ արտաքին գործերին նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Շնորհիվ Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը լրացուցիչ խթան է ստացել: Իրանի հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար՝ դուրս գալ Մերձավոր Արևելքի տարածաշրջան, որի արդյունքում 2018-ի մայիսի 17-ին Աստանայում կնքվեց ԵԱՏՄ-ի և անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր»,-ասաց Մնացականյանը:

Համաձայնագիրը կնքվել է 3 տարի ժամկետով: Այն ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում ապրանքների բավականին լայն շրջանակի համար: Դա թույլ կտա զգալիորեն բարձրացնել փոխադարձ առևտրի ծավալը:

Նախարարը նկատեց, որ Իրանի և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ ԵԱՏՄ-ի՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար:

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը հունիսի 10-ին վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են համաձայնագիրը:

Հայերեն English Français Русский

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ