Տնտեսություն

«Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ». մեկնարկեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստը

2 րոպեի ընթերցում

«Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ». մեկնարկեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստը

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկեց Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` նիստի ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լիագումար նիստն անցկացվում է «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո:

Լիագումար նիստի բացմանը մասնակիցներին և հյուրերին կողջունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուհետև ելույթներով հանդես կգան նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է աշխատանքային այցով։ Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Նիկոլ Փաշինյանը Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել նաև Ռուսաստանի հայ համայնքի, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: ՀՀ վարչապետն այցի վերջում հանդես կգա մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում