Հասարակական

ՀՀ ՊՆ-ն հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ. քննչական կոմիտե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.500.000 ՀՀ դրամի վնաս:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կմոիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով՝ 38.000.000 ՀՀ դրամով, օտարվել է Երևան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել շուրջ 89.500.000 ՀՀ դրամ:

Այսինքն՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործից

Ապրիլի 17-ի միջոցառումների անոնս

Ազդարարվել է տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝ «ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

ՀՀ նախագահն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ Stinger հրթիռների վաճառքին

Viva ընկերությունն ահազանգում է խարդախության նոր եղանակի մասին

Կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը հասցեագրվեն. ԱԳ նախարար

Վրաստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան

ՀՀ վարչապետը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին