Հասարակական

Արթուր Վանեցյանն անդրադարձավ Արզուման Հարությունյանի հրաժարականին

1 րոպեի ընթերցում

Արթուր Վանեցյանն անդրադարձավ Արզուման Հարությունյանի հրաժարականին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր տեղակալի պաշտոնից Արզուման Հարությունյանի հեռանալուն:

«Արզուման Հարությունյանն անձամբ է դիմել ինձ, որպեսզի երկարամյա ծառայությունից ազատվի. դիմումը բավարարվել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը:

Արզուման Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացնել մայիսի 24-ին, նույն օրը, երբ հրաժարական էր տվել նրա եղբայրը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում