Տնտեսական զարգացումը տեղի է ունենում դրական ու լավատեսական դինամիկայով. Նիկոլ Փաշինյանը տվյալներ ներկայացրեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ տնտեսական ցուցանիշներին և ընդգծեց, որ այս տարվա առաջին չորս ամիսների տվյալներով՝ Հայաստանում տնտեսական զարգացումը տեղի է ունենում դրական ու լավատեսական դինամիկայով: Վարչապետը նշեց, որ ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։

«Եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի ամփոփված տվյալների հետ, համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ ենք ունենում: Մեր խնդիրն է, ինչպես և նախանշել էինք, հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այս լավ տրամադրությունը ու կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13, 2 տոկոսով, իսկ շինարարության ոլորտում աճը ավելի քիչ է, քան սպասվում էր։

«Համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան, ինչու եմ համոզված, որովհետև հիպոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 16,2 տոկոսով։

«Անկեղծ ասած, այս ցուցանիշների մեջ ամենաուրախալիներից մեկն արտահանման ծավալների աճն է, երևի մեկ ամիս առաջ ինձ մոտ աշխատանքային քննարկում ունեցանք արտահանման իրավիճակի հետ կապված, որոշակի մտահոգիչ միտումներ կային ու ուրախ եմ, որ ապրիլին արդեն 9,9 տոկոսի աճ ենք արձանագրել», - ընդգծեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա կա։

«Կարծում եմ՝ այս դինամիկան հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա», - ասաց վարչապետը։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ըստ ոլորտների

Հայերեն English Français Русский

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ