Ապրանքների վերամշակում, նավթամթերքի վաճառք. Ղազախական ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում շարունակում է պահպանվել բարձր մակարդակ: Երևանում մայիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևն՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հակասություններ չկան:

«Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա ասեմ՝ այն երեք տարիները, որ ես այստեղ աշխատում եմ, ցույց են տալիս, որ աճն ակնհայտ է: Մասնավորապես, 2017 թվականին, առևտրաշրջանառությունն ավելացել է 2.5 մլն դոլարով, որը մոտ 28 տոկոս է, 2018 թվականին, աճը կազմել է 50- 52 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը: Նա նշեց, որ եթե երկու երկրների բիզնեսի փոխադարձ հետաքրքրությունները դրվեն համակարգված հիմքի վրա, ապա լուրջ արդյունքներ կլինեն: Դեսպանը նկատեց, որ հայկական ապրանքների արտահանումը Ղազախստան աճում է: Առաջին տեղում գինու, կոնյակի արտահանումն է, որը 2016 թվականին կազմում էր 22 տոկոս, իսկ վերջին տվյալներով հասել է 38-ի: Երկրորդ տեղում թանկարժեք զարդերն են, որով միշտ առանձնացել են հայ վարպետները:

Ղազախական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի շուկայով: Դեսպանի խոսքով, բացի այն, որ մի շարք ոլորտներում ղազախական ընկերությունները ներկայացված են, այժմ, հետաքրքրություն է նկատվում ապրանքների վերամշակման, ինչպես նաև նավթամթերքի վաճառքի ուղղությամբ՝ բենզին, յուղեր և այլն:

«Փաստն այն է, որ բանակցությունները ոչ միայն ընթանում են, այլև նախապատրաստվում է պայմանագրային լավ բազա, ինչն, ի դեպ, ավարտման փուլին է մոտենում»,-ասաց դեսպանը:

Թիմուր Ուրազաևը նկատեց, որ Ղազախստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Հայաստանի փորձով: Նա առանձնացրեց Թումո կենտրոնի փորձը:

«Ակնկալում ենք, որ նման կենտրոն կբացվի նաև Ղազախստանում: Մենք հետաքրքրված ենք նաև կրթական այլ ծրագրերով՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Ղազախական գործընկերները ներկայում քննարկումներ են անցկացնում համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասաց Թիմուր Ուրազաևը:

Հայերեն English Français Русский

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է