Տաթևում մեկնարկել է «Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը
1 րոպեի ընթերցում
![Տաթևում մեկնարկել է «Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/976252.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզի Տաթև գյուղում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 27-ին մեկնարկած համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։
Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: