ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմի նկարահանումները կանցկացվեն Էստոնիայում այս ամռանը: Մասսայական տեսարաններին կկարողանան մասնակցել նաեւ տեղի բնակիչները: Ինչպես հայտնել Է Postimees թերթը, Նոլանի նոր ժապավենը կոչվում Է Tenet («Դոգմա»), այն նկարահանում Է Warner Bros ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ֆիլմի նկարահանումները, որը պատմում Է միջազգային լրտեսության աշխարհի մասին, կիրականացվեն յոթ երկրներում, այդ թվում՝ Էստոնիայում, Հնդկաստանում, Իտալիայում: Գլխավոր դերակատարը կլինի Ռոբերտ Փաթիսոնը: Ֆիլմին կմասնակցեն նաեւ դերասաններ Մայքլ Քեյնը, Ջոն Դեւիդը Վաշինգտոնը, Էլիզաբեթ Դեբիկին, Դիմփլ Քափադիան, Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը, Քլեմանս Փոեզին եւ Քենեթ Բրանան:
Էստոնիայում նկարահանումները պետք Է անցկացվեն երեք օր: Ֆիլմի պրեմիերան նշանակված Է 2020 թվականի հուլիսի 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: