Հասարակական

Վեթթինգի պրոցեսը վերաբերում է անխտիր բոլոր դատավորներին. Զեյնալյան

2 րոպեի ընթերցում

Վեթթինգի պրոցեսը վերաբերում է անխտիր բոլոր դատավորներին. Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեթթինգի պրոցեսը վերաբերում է ոչ միայն նախորդ իշխանության նշանակած, այլև անխտիր բոլոր դատավորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ վեթթինգն առաջին անգամը չէ, որ կիրառվում կամ կիրառվելու է աշխարհում: «Այս պահին այն կիրառվում է Ալբանիայում, և այդ իրավունքը դրական գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Բնականաբար աշխարհում կուտակված փորձ կա վեթթինգի»,-նշեց նա:

Զեյնալյանն ասաց, որ վեթթինգն իրականացվելու է առանց խտրականության և որևէ դատավոր չի թիրախավորվելու: «Այստեղ խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ: Այն չի հետապնդելու կոնկրետ գործով որևէ դատավորի»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ դրա հրատապ անհրաժեշտությունը կար. ամեն ինչ արվելու է, որպեսզի մտահոգությունները փարատվեն այն օրենսդրական դաշտով, որը շուտով կներդրվի:

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

Իր ելույթում նա նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում