Հանկարծամահ է եղել կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինոնկարիչների գիլդիայի անդամ, վաստակաշատ կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:

Օրեր առաջ Վարդան Սեդրակյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում արվեստասերներին էր պատմում իր ֆիլմերից մեկի՝ «Ապրիլ»-ի ստեղծագործական օրերից:

Վարդան Սեդրակյանը ծնվել է 1949 թվականին: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1979 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:

Աշխատել է «Փուշ», «Որդու ծննդյանը սպասող հյուսնը», «Մի նայիր հայելուն», «Տխուր փողոցի լուսաբացը», «Քրմուհին», «Ժանո», «Երևան բլուզ», «Մեծապատիվ մուրացկաններ», «Ապրիլ», «Սիրամարգի կանչը» և այլ ֆիլմերի ստեղծման վրա:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Սեդրակյանի հարազատներին և մերձավորներին, կիսում կորստյան ծանր վիշտը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն