Հասարակական

Ապօրինի հարստացման հոդվածով Հայաստանում քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Ապօրինի հարստացման հոդվածով Հայաստանում քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ: Իսկ փողերի լվացման հոդվածով նախորդ տարի հարուցվել է 8-9 քրեական գործ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի:

«Այդ երկու հանցակազմերը մեր իրավակիրառ պրակտիկայի համար նորություններ են: Եվ ամբողջ աշխարհում իրավական մեկնաբանությունների վիճահարույց խնդիրներ ունեն։Այդուհանդերձ մեր երկրում մեկ ու կես տարվա ընթացքում արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական օրենքով նախատեսված հոդվածը: Այս պահի դրությամբ ունենք 5 անձ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում »,-ասաց Դավթյանը:

Փողերի լվացման առումով 2018 թվականին դրան նախորդող տարվա համեմատ ևս ակտիվացում է նկատվել: 2017 թվականին այդ հոդվածով ոչ մի գործ չի եղել: Դատախազի խոսքով՝ 2018թ.-ին 8-9 քրեական գործ կա այս հոդվածով: «Սակայն խնդիրն այն է, որ հաճախ ոչ թե ի սկզբանե քրեական գործ է հարուցվում փողերի լվացման հոդվածով, այլ ուրիշ հանցագործությունների գործերի ընթացքում, երբ պարզվում է, որ փորձ է արվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը օրինականացնել, նրա մեղադրանքի մեջ ընդգրկվում է նաև փողերի լվացում»,-ասաց նա:

Դավթյանի գնահատմամբ՝ կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով քրեական հետապնդումների ակտիվացումը բերելու է այդ հոդվածով հետապնդումների քանակական աճի։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում