Տնտեսություն

Վարչապետ Փաշինյանը ծանոթացավ Արարատի մարզի արտադրական կարողություններին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը ծանոթացավ Արարատի մարզի արտադրական կարողություններին

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակում շրջեց մարզի հաջողված ձեռնարկությունների ցուցադրությանը և ծանոթացավ արտադրանքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցադրությունը կազմակերպված է «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում:

Վարչապետը ծանոթացավ գինի, գարեջուր արտադրողներին, փորձեց, հետաքրքրվեց դրանց վաճառքով, ծանոթացավ խնդիրներին: Փաշինյանը ծանոթացավ նաև պահածոների և տարբեր ոլորտների ապրանքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններին, դրանց աշխատանքին:

«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում