Կառավարության խնդիրն Է անել այնպես, որ տնտեսական գործունունեության համար որևէ մեկը չունենա կառավարության կարիքը

4 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է դրվի անհատական ջանքը: ՀՀ քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արտաշատում «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես-ներդրումային ծրագրերի համաժողովին այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում և դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն են: Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում: Այդ գաղափարը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում: Հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը հետևյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Այս հարցի պատասխանը բոլորիս հայտնի է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չէր կարող անել կամ եթե կարող էր անել, շատ սահմանափակ կերպով, այն էլ` որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, հովանավորությամբ: Հեղափոխությունից հետո քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ, պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների մասին, երբ օգտվում են սեփական ազատություններից և իրացնում դրանք»,-ասաց Փաշինյանն ու հավելեց` այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի որևէ բանով սահմանափակված չէ: Սակայն, նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ խանգարում են. մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին, մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների կարիք և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց մեծ մասն ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպումների, բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ օրը ունի քսանչորս ժամ, շաբաթը` յոթ օր: Նախկին այդ իներցիան մեզ այսօր խանգարում է»,-նշեց վարչապետ Փաշինյանը:

Դիմելով գործարարներին` վարչապետն ասաց, որ կառավարության հիմնական խնդիրն այնպես անելն է, որ որևէ մեկը տնտեսական գործունեության համար չունենա կառավարության կարիքը: «Մեր առաքելությունն է, որ մարդիկ ամենօրյա կյանքում հնարավորինս ավելի քիչ ունենան կառավարության կարիքը, պետական մարմինների հետ շփվելու կարիքը: Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ մարդկանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձևավորելն է, այլ մարդկանց քաջալերելը, նրանց ստեղծարար ընդունակությունները և հմտությունները զարգացնելը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` այսօր արդեն տասնյակ օրինակներ կան:

Հայերեն العربية English Русский

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը