ՀՀ-ում մամուլի ազատության պաշտպանությունն անդառնալի առաջընթաց է գրանցել. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ մայիսի 2-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր ելույթում դեսպան Պապիկյանն ընդգծել է մամուլի առանցքային դերն անցած տարվա ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ ժողովրդական ընդվզումը և Թավշյա հեղափոխությունն ի ցույց դրեցին խոսքի ազատության կարևորությունը, ինչպես նաև՝ հայ հանրության և քաղաքացիական հասարակության քաղաքական հասունությունը։

Դեսպան Պապիկյանը նշել է նաև, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններն անդառնալի առաջընթաց են գրանցել հատկապես խոսքի և մամուլի ազատության պաշտպանության բնագավառում։ Այս առաջընթացը հստակ արձանագրվել է Լրագրողներ առանց սահմանների (Reporters without borders) կազմակերպության կողմից հրապարակված 2019 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշային աղյուսակում, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը շուրջ 180 երկրների շարքում՝ բարելավելով իր ցուցանիշը 19 կետով։

Դեսպանն ընդգծել է, որ անկախ և ազատ մամուլը կարող է դրական դերակատարում ունենալ նաև հակամարտությունների համատեքստում՝ արժանահավատ տեղեկատվության տրամադրման, խաղաղության, վստահության և հաշտեցման խրախուսման միջոցով։ Դեսպանը նաև նշել է լրագրողների պաշտպանության ուղղությամբ, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում, անհրաժեշտ միջոցների ձեռնարկման կարևորությունը։

Դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջև հաստատված սերտ համագործակցությանը՝ նշելով, որ այն իր նպաստն է բերում նաև Հայաստանում բազմակարծության և ազատ մամուլի հետագա զարգացմանը։

Հայերեն Русский

Տզի խայթոցից առաջացող Լայմի հիվանդության ռիսկը Հայաստանում բարձր է. մասնագետը ներկայացնում է կանխարգելման միջոցները

ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը

Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին

Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին

Ռոբերտ Քոչարյանի ելքը ՀՀ-ից արգելվել է

Եռագլուխ մաֆիան ոչինչ չի կարող անել, որովհետև չունի ժողովրդի աջակցությունը. Փաշինյան

Վեց ընդդիմադիր ուժեր հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Մունդիալ-2026. Ընթացիկ առաջնության ամենագոլառատ խաղում Գերմանիան հաղթեց Կյուրասաոյին