ՏՏ ոլորտը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպեցին հայկական ծագման բարձր տեխնոլոգիական արտադրության շուրջ 60 ընկերության ներկայացուցիչների հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկաները քննարկեցին միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների և ոլորտների հստակեցմանը, միջազգային շուկա մուտք գործելու իրավական ընթացակարգերին առնչվող թեմաներ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ իրենց համար բարձր տեխնոլոգիաների, խելացի զարգացման համակարգը արտաքին քաղաքականության չափազանց էական գերակայություն է:

«Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ` ձևավորելու հարթակներ, որտեղ մեր մասնավոր հատվածը կարող է դուրս գալ և օգտագործել դրանք՝ զարգացնելու իրենց կարողությունները»,- շեշտեց Մնացականյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ 2019 թվականին արդեն իսկ կսկսվի ինժեներական քաղաքի շինարարությունը:

«Ինժեներական քաղաքը հնարավորություն կտա հավաքել ողջ էներգետիկան ու կարողությունները մեկ տեղում և օգտագործել այդ ամենը: Ընկերությունները հնարավորություն կունենան ավելի սերտ համագործակցել միմյանց հետ և օգտագործել Կառավարության տված հնարավորությունները»,- ասաց Արշակյանը և հավելեց, որ տեխնոլոգիական աշխարհում սահմաններն արդեն ջնջվել են և տարբեր երկրներ տեխնոլոգիական համագործակցության արդյունքում լուծում են լայնամասշտաբ խնդիրներ միմյանց հետ:

ՀՀ ՏԿՏՏ նախարարի խոսքով, պետք է աշխատել արտասահմանում շուկաներ ներգրավելու համար, քանի որ այնտեղ մրցակցությունը շատ ավելի մեծ է:

Հայերեն English Français

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել