ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայ կինոյի օր ունենալու օրինագծին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված` «Պետական տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորներն առաջարկում են ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր:

«Նախաձեռնությունը ստացվել է Հայաստանի կինոգործիչներից, հարցը բավական երկար քննարկվել է փորձագիտական հանրության ներգրավմամբ։ 1923թ. ապրիլի 16-ին Հայաստանում ստեղծվել է «Պետկինոն», որը 1966թ. վերանվանել են «Հայֆիլմ»։ Հայ կինոյի օրը կնպաստի կինեմատոգրաֆի զարգացմանը հանրապետությունում և մշակութային այդ արժեքի պահպանմանը»,- ասաց Զոհրաբյանը:

Հանձնաժողովի նիստում 6 կողմ և 3 ձեռնպահ ձայնով օրինագիծը ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Հայերեն Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն