Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի մասին ՔՈ-ի հաղորդումն ուղարկել է ՀՔԾ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Քրեադատավարական օրենքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին: Քրեական դատավարության օրենքը նախատեսում է հաղորդումների քննարկման ընթացակարգ: Ղեկավարվել ենք այդ ընթացակարգով, հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ-ին հանձնարարվել է քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկել, և ստուգողական գործողություններ կկատարվեն, դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական»,- ասաց Դավթյանը:

Ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով պատգամավորի լիազորությունների դադարեցումը` պատգամավորականմանդատիանհամատեղելիության պահանջները խախտելու դեպքերում: Ինչպես նաև, օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանցակազմի առկայությունը։

Նույն հիմքերով դիմում է հղվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, և ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` խնդրո առարկայի վերաբերյալ քննություն անցկացնելու համար:

Հայերեն English Русский

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը