Երևանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 29-ին կայացած նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետերը:

Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Դրանից առաջ ԵԱՏՀ խորհրդի նիստը մարտի 29-ին կայացել էր Մոսկվայում, որը նախագահել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով կկայանա ապրիլի 30-ին։

Հայերեն English Français Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել