Նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում մշակող արդյունաբերությունն աճում է 8 տոկոսը գերազանցող տեմպերով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահ է, որ մշակող արդյունաբերությունն աճում է 8 տոկոսը գերազանցող տեմպերով: Դա գնալով ավելի մեծ ազդեցություն պետք է թողնի ընդհանուր տնտեսական արդյունքների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում:

«Տնտեսության կառուցվածքում ճշգրտումները մեկ օրում չեն լինում: Բայց կարևոր է, որ դրանք շարունակվում են: Երեք ամիսների մշակող արդյունաբերության թվերը վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված չեն։ Բայց մենք վստահ ենք, որ մշակող արդյունաբերությունն աճում է 8 տոկոսը գերազանցող տեմպերով: Մենք սպասում ենք, որ դա գնալով ավելի ու ավելի մեծ ազդեցություն պետք է թողնի ընդհանուր տնտեսական արդյունքների վրա»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ այս տարի շինարարությունը սկսել է կայունություն ցուցաբերել, որոշակի աճ կա 3 ամիսների արդյունքում: Խաչատրյանը նշեց նաև՝ գյուղատնտեսության արդյունքները լավ են, էապես ցածր չեն, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում: «Հայաստանում գյուղատնտեսությունը սեզոնային է, առաջին եռամսյակի ընթացքում դրսևորված թվերը շատ էական նշանակություն չունեն տարվա արդյունքների տեսանկյունից»,-եզրափակեց նախարարը:

Հայերեն

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը