Տասնյակ հազարավոր հայեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ցույցեր են անցկացրել Հոլիվուդում և Լոս Անջելեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակ հազարավոր հայեր Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսարանի առջև, ինչպես նաև Հոլիվուդում ապրիլի 24-ի երեկոյան բողոքի ցույցեր են անցկացրել՝ պահանջելով ճանաչել և դատապարտել պատմական ճշմարտությունը՝ Հայոց ցեղասպանությունը: Նրանց են միացել նաև ամերիկացիներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածները կոչով դիմել են ԱՄՆ-ի և Թուրքիայի կառավարություններին՝ 1915-ի դեպքերը որակելու որպես ցեղասպանություն:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Հոլիվուդում նշել է, որ շատ հպարտ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ևս մեկ անգամ հարգելու համար: «104 տարի անց ցավալի է, որ մեր երկիրը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես շարունակելու եմ իմ պայքարը կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար»,-«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է նա:

Իսկ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույցին ներկա են եղել հոգևոր, քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ այսօր բոլորը հայեր են, հայ-ամերիկացիներ: Քաղաքապետ նշել է, որ հավաքվել են բարձրաձայնելու համար պատմական իրականությունը: Նա շեշտել է, որ Լոս Անջելեսը հրաշալի հայկական քաղաք է, և իրենք հպարտ են դրանով: «Այս քաղաքը միշտ ճշմարտության կողքին է եղել: Մենք պետք է ճանաչենք 1915-ի դեպքերը, որպեսզի խուսափենք ապագայում դրանց կրկնությունից: Եվ հուսով ենք, որ պատմական ճշմարտությունը մի օր կլսենք մեր երկրի մայրաքաղաքից»,-նշել է քաղաքապետը:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում էր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:

Հայերեն العربية English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA