Սփյուռք

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ապրիլի 24-ին տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արարողությանը մասնակցում էին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում և տարածաշրջանային կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ղեկավարները, դեսպանության անձնակազմն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։

Նախարար Տոնոյանն ու դեսպան Տողանյանը՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ, մասնակցեցին Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում անցկացված մոմավառության արարողությանը։

Ապրիլի 24-ին եկեղեցում կատարվեց նաև Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մոսկվայում և ՌԴ խոշոր քաղաքներում անցկացվեցին հիշատակի բազմաթիվ միջոցառումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում