Սփյուռք

Հունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի երթ են անցկացրել Աթենքում

1 րոպեի ընթերցում

Հունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի երթ են անցկացրել Աթենքում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հայկական համայնքը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը հիշատակել է Աթենքի կենտրոնում կայացած բողոքի քայլերթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քայլերթը մեկնարկել է Աթենքի Սինտագմա հրապարակից և ավարտվել Հունաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:

Թուրքիայի դեսպանատան մոտ քայլերթի մասնակիցները ներկայացրել են միջնորդագիր, որով կոչ են արել ճանաչել 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Քայլերթի մասնակիցներին աջակցության խոսքեր են հղել SYRIZA, «Նոր ժողովրդավարություն», «Անկախ Հունաստան» և «Փոփոխության շարժում» երիտասարդական կուսակցությունների ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում