Հոլանդահայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել է Նիդերլանդների կառավարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի կենտրոնական հրապարակում` խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել է հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ից, հանրահավաքին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդերլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։

Ցուցարարները Հայոց ցեղասպանության ճանաչման հանրագիր են հանձնել Նիդերլանդների կառավարությանը համար. Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ 2018-ին համարյա միաձայն ընդունել է խորհրդարանը։

Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն՝ հանգարկելով ցեղասպանության ճանաչման մասին։ Դեսպանատան մոտ ցուցարարների ներկայացուցիչները Թուրքիայի դեսպանին հասցեագրված նամակ են նետել դեսպանատան փոստարկղի մեջ։ Նամակում ասված է, որ Թուրքիան չպետք է թաքցնի իր պատմության սև էջերը և պետք է համարձակություն ունենա ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը կնպաստի նոր սերնդի առողջ դաստիարակմանը և հայերի հետ հաշտեցմանը և, վերջապես, մերձեցմանը։

Ապրիլի 24-ին Ասեն քաղաքում տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ Ոգեկոչման արարողության ժամանակ Մեծ Եղեռնի հուշարձանին միասնական ծաղկեպսակ կդնեն հայ, թուրք և քուրդ երիտասարդները։ Հոլանդական լրատվական գործակալությունը (ANP) մամուլի հաղորդագրություն է տարածել այս միջոցառումների մասին։

Հայերեն English

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres