Դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել Իրաքի առողջապահության նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի առողջապահության նախարար, դոկտոր Ալաա ալ-Ալուանին (Dr. Ala'a Al Alwan)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպանն անդրադարձել է 2012թ. Հայաստանի և Իրաքի միջև առողջապահության ոլորտում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի վերանայման անհրաժեշտությանը, բժշկության բնագավառում վերապատրաստման կուրսերի կազմակերպմանը, բժշկական զբոսաշրջության զարգացմանը, հայ բժիշկների Իրաքում մասնագիտական օգնություն ցուցաբերելու և Հայաստանում դեղարտադրող ընկերությունների՝ Իրաքում ներկայանալու հետ կապված խնդիրներին։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոհիշյալ և այլ հարցերի քննարկման նպատակով կազմակերպել մասնագիտական պատվիրակությունների փոխայցելություններ։

Նախարար ալ-Ալուանը մեծ գոհունակությամբ ընդունել է ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելել հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրաստակամության մասին։

Հայերեն English

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը