Սփյուռք

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Սպիտակ տան առջև մոմավառությամբ հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Սպիտակ տան առջև մոմավառությամբ հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները մոմավառություն են կազմակերպել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ նախագահին հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, Սպիտակ տան առջև անցկացված ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է պատմական արդարության վերականգման և ապագայում նման ողբերգության կանխման համար:

Մոմավառության մասնակիցները հատուկ շնորհակալություն են հայտնել ԱՄՆ այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին Ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու գործում: «Ալաբամա, Կալիֆորնիա, Միսիսիպի և Վիրջինիա, մենք ընդմիշտ շնորհակալ կլինենք այն բոլոր զոհաբերությունների համար, որ դուք արեցիք այս մարդկանց փրկելու համար»,- ասել է մոմավառության մասնակից Նանար Կերկունյանը:

Նշվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները 1916-1930 թվականներին Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կազմակերպության շրջանակներում Հայոց ցեղասպանությունից տուժած հայերին շուրջ 2.6 միլիարդ դոլարի համարժեք օգնություն են տրամադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում