Սփյուռք

Բաբկեն Տեր Գրիգորյանը դիմավորել է Լոս Անջելեսի հայկական դպրոցի աշակերտներին

2 րոպեի ընթերցում

Բաբկեն Տեր Գրիգորյանը դիմավորել է Լոս Անջելեսի հայկական դպրոցի  աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի առաջին տեղակալ, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել էԼոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի աշակերտներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի տնօրինությունը 20 տարի առաջ առաջին անգամ որոշել էր դպրոցի աշակերտներին բերել Հայաստան: Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանն այն ժամանակ առաջիններից է եղել, որ դպրոցի կազմում եկել է հայրենիք, այցից հետո էլ սկսել մտածել հայրենադարձվելու մասին։

Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի աշակերտները12 օրվա ընթացքում կշրջեն Հայաստանում ու կծանոթանան հայկական մշակույթին։

Ողջունելով դպրոցի ուսուցիչներին և սաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը շատ կարևոր է համարել նման այցելությունները, որոնք թույլ են տալիս Հայաստանը բացահայտել տարբեր կողմերից: Ըստ նրա՝ նման նախաձեռնությունները հատկապես էական են փուլային հայրենադարձության համատեքստում, երբ դեռ վաղ հասակից երեխաները սկսում են մտածել հայրենիքի, նրա հնարավորություններին և հեռանկարների մասին: «Վստահ եմ` մի քանի տարի անց հենց այս պայծառ երիտասարդների մի մասը կհայտնվի Հայաստանի կառավարությունում»,-նշել է Բաբկեն Տեր Գրիգորյանը։

Նա բարձր է գնահատել նաև 1975 թվականից գործող կրթական հաստատության ներդրումը հայապահպանության, հայեցի դաստիարակության, Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում