ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney ստուդիան YouTube-ում հրապարակվել Է «Առյուծ արքան» մուլտֆիլմի ռեմեյքի պաշտոնական թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոր տեսահոլովակում ցուցադրված են դասական «Առյուծ արքայի» հերոսները՝ Մուֆասան, Սիմբան, Շրամը, Թիմոնը եւ Պումբան:
Ֆիլմի ռեժիսորը Ջոն Ֆավրոն Է: Կինոնկարի կոմպոզիտորը դարձել Է Հանս Ցիմերը, որն աշխատել Է 1994 թվականի օրիգինալ անիմացիոն ֆիլմի վրա:
Հնչյունավորմանը մասնակցել են՝ Բեյոնսեն, Դոնալդ Գլովերը, Բիլի Այքները, Սեթ Ռոգենը, Չիվետելը եւ ուրիշներ: Ռուսաստանում ֆիլմը վարձույթ կմտնի հուլիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: