Տնտեսություն

Ազգային ժողովն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի ապրիլի 8-ի արտահերթ նիստում:

Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ԼՀԿ-ն նախագծին կողմ կքվեարկի՝ միայն հավատալով ֆինանսների փոխնախարարի այն պնդումներին, որ դա չի բերելու հարկային բեռի կամ լրացուցիչ ծախսերի ավելացման տնտեսավարողների համար:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ նախագիծը հարկային բեռի ավելացում չի նախատեսում, ավելին՝ հարկային բեռը նվազում է, իսկ թե հետագայում գազալցակայաններն ինչպիսի գնային քաղաքականություն կվարեն, տվյալ օրենքի հետ կապ չունի:

Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ քվեարկող պատգամավորներ չկային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում