Հասարակական

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը «U.S. Agency for Global Media»-ի հետ քննարկել է համագործակցության տարբերակներ

1 րոպեի ընթերցում

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը «U.S. Agency for Global Media»-ի հետ քննարկել է համագործակցության տարբերակներ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է «U.S. Agency for Global Media» կազմակերպության տարածքային տնօրեն Ադամ Քարթներին և Ամերիկայի ձայն գործակալության հայկական ծառայության ղեկավար Ինեսա Մխիթարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին հանձնաժողովի մամուլի ծառայությունից, քննարկվել են կողմերի միջև համագործակցության տարբերակները:

Ադամ Քարթները նշել է, որ Հայաստան են ժամանել հայկական մեդիա դաշտին ավելի լավ ծանոթանալու համար: Նա նշել է, որ երկրում իրականացվող արմատական փոփոխությունները հիմքեր են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար:

Տիգրան Հակոբյանը ողջունելով ընկերության համագործակցության պատրաստակամությունը, նշել է, որ այն խնդիրները, որոնք կանգնած են այսօր Հայաստանի վերգետնյա հեռարձակողների առջև, և որոնց լուծման համար արդյունավետ կլիներ ծանոթանալ ԱՄՆ կարգավորող մարմնի գործունեությանը և օրենսդրական կարգավորմանը:

Կողմերը որոշել են մշակել համատեղ սեմինարների, դասընթացների կազմակերպման ծրագիր, որոնց կմասնակցեն ամերիկյան մասնագետներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում