Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները գոհ են վարչապետի հետ հանդիպումից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցներ ՀՀ վարչապետի հետ հանդիպումից գոհ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք հանդիպմանը ներկայացրել են իրենց անհամաձայնությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշման վերաբերյալ:

«Այս պահին հանդիպումից գոհ ենք: Եկանք համաձայնության, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դրվեն փոխտնօրենի վրա: Երաշխավորվեց, որ որևէ մեկը չի գա դրսից մեզ տնօրեն: Մեր էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն նախարարության որոշման հիմնավորումները, մենք էլ գրավոր պետք է ներկայացնենք մեր հակափաստարկները: Խոսվեց այն մասին, որ եթե պարզվի, որ նախարարության որոշման վերաբերյալ կետերից թեկուզ մեկը կեղծ է, ապա դրա պատասխանատուն անմիջապես կազատվի աշխատանքից: Մի կարևոր հարց էլ ասեմ, քննարկվեց այն, որ եթե կան օրենքի թերացումներ, ապա պետք է քննարկումներ անցկացվեն և շտկեն: Կարող ենք ասել, որ մեր խնդրին այս փուլում ականջալուր եղան: Ի դեպ, ՀՀ վարչապետը նշեց, որ ապրիլի 4-ին, թեպետ ունի պայմանավորվածություն, ամեն դեպքում կփորձի գալ և դիտել «Կախարդական սրինգը»: Սիրով կսպասենք»,-ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Կառավարության շենքից դուրս եկած թատրոնի աշխատակիցները նշեցին, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկա չէր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Թատրոնի աշխատակիցները դեմ են այդ որոշմանը:

Հայերեն English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի