Փաստ մեկնաբանությամբ

Փաշինյան-Ալիև հանդիպում․ բովանդակային քննարկումների մեկնարկը տրված է

9 րոպեի ընթերցում

Փաշինյան-Ալիև հանդիպում․ բովանդակային քննարկումների մեկնարկը տրված է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոչ ֆորմալ երեք հանդիպումներից հետո սա առաջին գագաթնաժողովն էր, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Հանդիպման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները սկսվել էին դեռևս նախորդ տարվա վերջին և նախապատրաստական գործընթացն ավարտվեց մարտի 28-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումով:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ապա պետք է փաստել, որ դրա շուրջ ստեղծվել էր բավական մեծ հետաքրքրություն՝ հաշվի առնելով կողմերի հայտարարությունները և ձեռնարկած մարտավարական քայլերը:

Ի՞նչ է քննարկվել հանդիպմանը

Ընդլայնված կազմով հանդիպման, ինչպես նաև շուրջ երկու ժամ տևած առանձնազրույցի արդյունքներն ամփոփվեցին Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունում: Նշվում է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: Նման շեշտադրումներն, անշուշտ, դրական են և հիմք են տալիս ենթադրել, որ տեղի է ունեցել այն, ինչի կարևորության մասին հայտարարվեց Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացում համանախագահների կողմից առաջ քաշված 3 սկզբունքների և 6 տարրերի մեկնաբանությունների հստակեցմանը՝ առանց տարընթերցումների տեղ թողնելու: Դա, իհարկե, երկարատև գործընթաց է, և մեկ հանդիպման ընթացքում բեկում ակնկալելն իրատեսական չէ: Սակայն, կարելի է փաստել, որ բովանդակային քննարկումների մեկնարկը տրված է, և այս գործընթացում Հայաստանի համար Արցախի կարգավիճակը և անվտանգությունը առաջնահերթություն են և հստակ արձանագրված կարմիր գծեր:

Ըստ հայտարարության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև խաղաղ բանակցային գործընթացի համար նպաստավոր և անհրաժեշտ միջավայրի ձևավորման խնդրի հետ կապված՝ կարևորելով հստակ և զգալի քայլերի ձեռնարկումը: Համապատասխան միջավայրի ձևավորման կարևորումը դրական է, քանզի առանց դրա հնարավոր չէ ակնկալել արդյունավետ բանակցություններ: Ակնհայտ է նաև այն, որ նման միջավայրի ձևավորման հարցում զգալի խոչընդոտ է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը (չհայտարարված զորավարժություններ, ռազմական հռետորաբանություն և այլն), որը դեռևս փոփոխություններ չի կրում:

Կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ամրապնդմանը և անմիջական շփման մեխանիզմների բարելավմանը: Այս առումով բավական կարևոր են Դուշանբեի պայմանավորվածությունները, որոնց շնորհիվ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան սահմաններին հրադադարի խախտման դեպքերն էապես նվազել են: Այս փուլում կարևոր է, որ այդ պայմանավորվածությունները նաև ինստիտուցիոնալիզացվեն, ինչն առավել կամրապնդի դրանց պահպանման երաշխիքները:

Համանախագահների հայտարարության մեջ նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են հումանիտար ոլորտում մի շարք գործընթացներ զարգացնել: Հետաքրքիր է, որ նախկինում նմանատիպ գրեթե բոլոր առաջարկները մերժվել են ադրբեջանական կողմից, սակայն այժմ հայկական կողմի կառուցողականությունը և նախաձեռնողականությունը, կարծես թե, Ալիևին ստիպել է փոփոխել դիրքավորումը՝ համաձայնելով որոշ նախաձեռնությունների հետ: Հումանիտար ոլորտն, ըստ էության, պարարտ հող է, որտեղ առկա են մեծ հնարավորություններ, ինչը, բնականաբար, կնպաստի փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Ինչպես Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում նշել է ՀՀ վարչապետը, նման քայլերից կարող են լինել Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների և Հայաստանում պահվող Ադրբեջանի քաղաքացիների հետ նրանց հարազատների տեսակցության կազմակերպումը, սահմանամերձ գյուղերի բնակիչների գյուղատնտեսական բնականոն գործունեության ապահովումը և այլն: Տարածված հայտարարության մեջ նշվում է նաև, որ վարչապետն ու նախագահը հրահանգել են իրենց նախարարներին կրկին հանդիպել համանախագահների հետ մոտ ապագայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը: Նման ձևակերպումից կարելի է ենթադրել, որ հանդիպման ընթացքում ձեռք են բերել հստակ պայմանավորվածություններ և դրանց կյանքի կոչման հարցերը կլինեն արդեն ԱԳ նախարարների օրակարգում: Միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները հաստատել են բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը, ինչը խոսում է կայացած հանդիպման դրական ընթացքի մասին:

Հատկանշական է, որ համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկար բանակցային գործընթացի լիարժեքության վերականգնման խնդրին: Այնուամենայնիվ, առավել քան ակնհայտ է, որ այս էական հարցը ևս քննարկվել է հանդիպման ընթացքում: Դա անուղղակիորեն հաստատում են նաև հանդիպման վերաբերյալ Փաշինյանի և Ալիևի մեկնաբանությունները: Արցախի վերադարձը բանակցային սեղան պահանջում է երկարատև և հետևողական ջանքեր, և առնվազն միամտություն կլիներ կարծել, թե մեկ հանդիպման արդյունքում ադրբեջանական կողմը կհամաձայներ բանակցային ձևաչափի լիարժեքության վերականգնմանը: Ադրբեջանի վերջին տարիների քարոզչական և բանակցային մարտավարությունները կառուցվել են «Հայաստանը ագրեսոր է» թեզի վրա, և Բաքվում գիտակցում են, որ Արցախի վերադարձը բանակցային սեղան լրջագույն հարված կլինի իրենց դիրքերին: Չնայած Ալիևի դիմադրությանը՝ Արցախը վաղ թե ուշ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում՝ ունենալով վճռորոշ ձայն: Միայն այդ դեպքում է հնարավոր վերականգնել բանակցային գործընթացի տրամաբանությունը և ակնկալել իրական առաջընթաց բանակցային սեղանին:

Հանդիպման վերաբերյալ գնահատականները

Հատկանշական է, որ Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապված կողմերի գնահատականները բավական մոտ են: ՀՀ վարչապետը Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Փաշինյան-Ալիև գագաթնաժողովը դրական է գնահատել՝ ընդգծելով, որ չի կարող ասել, թե բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, դարակազմիկ իրադարձություն, բայց սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել օրակարգերի, խնդիրների մասին: Ադրբեջանի նախագահը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նույնպես կարծիք է հայտնել, որ հանդիպումն անցել է դրական միջավայրում՝ նշելով, որ նախկին հանդիպումները կրել են ավելի շատ ճանաչողական բնույթ:

Գործընթացի հետ կապված որոշակի բավարարվածություն է նկատվում նաև համանախագահների մոտ: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ևսՎիեննայում Հայաստանի վարչապետՆիկոլ Փաշինյանիև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևիմիջև հանդիպումը որակել է՝ «երկար, բովանդակալից և արդյունավետ»:

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմամբ տրվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ֆորմալ բանակցային գործընթացի վերամեկնարկը: Հանդիպման օրակարգը ևս բավական հագեցած է եղել. քննարկվել է հարցերի լայն սպեկտոր՝ բովանդակային խնդիրներ, բանակցային գործընթացի լիարժեքության վերականգնում, ինչպես նաև բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանն առնչվող հարցեր: Թեև գործընթացը դրական է, սակայն, ակնկալիքների մասին դեռևս վաղ է խոսել:

Նարեկ Մինասյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում