«Եվրիմաժ»-ը Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող կինոնախագծին տրամադրել է 140 հազար եվրո

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող հայ-գերմանական համատեղ արտադրության «Ավրորայի լուսաբաց» կինոնախագիծն արժանացել է «Եվրիմաժ» մշակութային աջակցության հիմնադրամի ֆինանսավորմանը և բարձր գնահատանքին:

«Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը շեշտեց, որ «Ավրորայի լուսաբաց»-ն առաջին հայկական մեծամասնական վավերագրական-անիմացիոն կինոնախագիծն է, որը ֆինանսավորվում է հիմնադրամի կողմից:

«Մարտի 12-16-ը՝ Բուխարեստում կայացած «Եվրիմաժ» հիմնադրամի կառավարման խորհրդի 154-րդ նստաշրջանում ներկայացված «Ավրորայի լուսաբաց» կինոնախագիծը միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է նախագծի ընդհանուր բյուջեի 24 տոկոսը: Աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ 45 մլն դրամ, «Ոսկե ծիրանի» հայ-թուրքական պլատֆորմը՝ 2,4 մլն դրամ: Մեծապես կարևոր է նաև «Զորյան» ինստիտուտի (Կանադա) օգնությունը, արխիվային նյութերի տեսքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սուսաննա Հարությունյանը:

«Ավրորայի լուսաբացը» կինոնախագծի ռեժիսոր Իննա Սահակյանը հայտարարեց, որ չնայած ֆիլմը վավերագրական բնույթի է և գերակշռողը արխիվային նյութերն են լինելու, 2020-ին նախատեսում են իրականացնել նկարահանումները և աշխատանքը դուրս բերել միջազգային շուկա:

««Բարս Մեդիա» և գերմանական Gebruder Beetz կինոարտադրող ընկերությունների հետ համատեղ, չորս տարուց ավելի աշխատում ենք նախագծի շուրջ և կարող եմ ասել, որ ֆինանսավորումը միայն մի քայլն էր, որ կատարվեց, ամենաբարդը՝ ֆիլմի ստեղծումը, դեռ առջևում է: Մեր նպատակն է պահպանել ֆիլմի հայկական դիմագիծը, հատկապես եթե մենք ցանկություն ունենք դրսում ներկայանալ, ուրեմն պետք է առավել քան երբևէ մանրակրկիտ աշխատանք կատարենք: «Ավրորայի լուսաբացը» կպատմի Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) պատմությունը, նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ»,-ասաց Իննա Սահակյանը:

Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ով հավելեց, որ կինոյի մասին օրենքի նախագիծը արդեն քննարկման փուլ է մտնում, ընդունումից հետո դեպի մեծ բեմեր գնացող ֆիլմերի քանակը կտրուկ կավելանա, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կինոյի օրենք ունեցող երկրների հետ համագործակցությունն ավելի հաջողված է:

«Կինոյի մասին օրենքի ընդունումից հետո էլ չենք ունենա կիսատ մնացած նախագծեր և ավելի հեշտ կլինի ստանալ միջազգային կինոարտադրողներից, թե ֆինանսական, թե գաղափարական աջակցություն, և «Ավրորայի լուսաբացը» կինոնախագծի նման հավանության կարժանան մեր մյուս նախագծերը ևս»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

«Եվրիմաժը» (Eurimages) հիմնադրվել է 1989 թվականին՝ որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր: Հայաստանը անդամակցում է կազմակերպությանը 2016 թվականից:

Անահիտ Մադոյան

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն