Տնտեսություն

«Սպայկա» ընկերության պանրի գործարանում արտադրվելու են կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ. Վարչապետը ներկա է գործարանի բացմանը

2 րոպեի ընթերցում

«Սպայկա» ընկերության պանրի գործարանում արտադրվելու են կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ. Վարչապետը ներկա է գործարանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ գործարանում արտադրվելու են կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ:

«Նախագծի իրագործման համար ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար: Ստեղծվել են ավելի քան 120 մշտական աշխատատեղեր: Տարբեր մարզերից ընկերությունը տարեկան մթերելու է ավելի քան 20 միլիոն լիտր կաթ, որի համար սահմանվել է շուկայականից բարձր, կայուն գին: Կաթի որակի բարձր չափանիշների պահպանման համար մեզ հետ աշխատող ֆերմերներին տրամադրվելու են կթի սարքավորումներ և սառնարաններ, ինչը նոր մակարդակի է բարձրացնելու կաթնարտադրությունը Հայաստանում»,-ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ կապույտ և սպիտակ բորբոսով պանրի տեսակներ արտադրելը չափազանց բարդ տեխնոլոգիա և գիտելիքներ է պահանջում: «Մենք նպատակ ենք դրել Հայաստանը դարձնել գյուղատնտեսական տեխնոլոգիաներ արտահանող երկիր»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում «Սպայկա» ընկերությունը պարտատոմսեր է թողարկելու հնարավորություն տալով ընկերության ուժին հավատացողներին մաս կազմել գործընթացին:

Բորբոսով պանրի գործարանը գործելու է Նորագավթում: Ձեռնարկությունը հագեցած է գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում