Փաստ մեկնաբանությամբ

Պոմպեոյի փոխկապակցված-պայմանային ուղերձները Բեյրութում

4 րոպեի ընթերցում

Պոմպեոյի փոխկապակցված-պայմանային ուղերձները Բեյրութում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի՝ Լիբանան այցելությանեւ պետության ղեկավարների հանդիպումների մասին հրապարակված լրատվություններում պաշտոնական Բեյրութին Վաշինգտոնի հղած ուղերձները կարելի է ամփոփել հետեւյալ կետերում.

ԱՄՆ-ը պիտի աջակցի Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ծովային սահմանազատման աշխատանքներին։

Նմանապես ԱՄՆ-ը առաջադրում է եւ պատրաստ է զորակցելու սիրիացի փախստականների տունդարձի գործողություններին։

Երկու զորակցական առաջադրանքներին հետեւում է զգուշացման բաժինը։ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը Հեզբոլլահի դեմ միտում ունի չեզոքացնել Լիբանանում գործող այսկուսակցությունը, որի գոյությունը, ըստ ամերիկացիների, հարվածում է Լիբանանի պետության եւ ժողովրդի շահերին։

Պոմպեոյի հավաստիացումներով, ԱՄՆ-ըպիտիշարունակիճնշելԻրանին, իսկՀեզբոլլահինկատմամբԻրանի զորակցությունը լիբանանյան պետությանը վտանգ է սպառնում,ինչպեսնաեւնսեմացնում է Պաղեստինյան հարցիլուծումը`խաղաղ կարգավորման առումով։

ՀեզբոլլաhիդեմամերիկյանպատժամիջոցներինպատակնէԻրանից նրան ուղղվող ֆինանսական աջակցությանը վերջ տալուն։

Այստեղ ակներեւ է Վաշինգտոնի մոտեցումը՝ Հեզբոլլահ երեւույթը հակադրելու լիբանանցիների շահերին։ Պարզապես ուզում են ասել, որ երկրում տնտեսական տագնապի գլխավոր պատասխանատուն իրանամետ կուսակցությունն է, որի ռազմաքաղաքական ներկայությունն արգելակում է ճգնաժամի լուծումը։

Բայց ներլիբանանյան սահմաններում չի ավարտվում Հեզբոլլահի տխուր դերակատարության փաստը՝ ըստ Պոմպեոյի։ Կատարված հայտարարություններում հստակ ակնարկ կա, Հեզբոլլահի՝ իբրեւ արգելակիչ գործոն Իսրայել-Պաղեստին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս հայտարարությունը կատարվում է համաքայլ՝ նախագահ Թրամփի կողմից ամերիկյան իսրայալամետության մրցանիշ գրանցող հայտարարություններին, հատկապես Գոլանի իսրայելյան գերիշխանության ճանաչման առումով՝ առնվազն տարակուսանք ստեղծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման առաջադրանքի շուրջ։

Կարեւոր է, իհարկե, ուղերձի կամ հայտարարության երեք կետերի համեմատական դիտարկումներ անելը։ Այստեղ հստակ է դառնում, որ աջակցությունները պայմանային են։ Վաշինգտոնը կաջակցի ծովային սահմանազատմանը եւ փախստականների տունդարձին, եթե պաշտոնական Բեյրութը ճիշտ ընկալի ուղերձային օրակարգի երրորդ կետը՝ իրանամետ կազմակերպության գոյության հետեւանքները։

Տնտեսաքաղաքական գործոնները, իհարկե, հաշվի առնվել են։ Ծովային սահմանազատումը ճիշտ է, որ ծովային տարածքներում ոտնձգություններ կանխարգելելու բաղադրիչ ունի եւ դրանով նախ անվտանգության հարցերի հետ է կապված։ Բայց ծովային սահմանազատումը առաջին նախապայմանային քայլն է, ծովային էներգիայի պեղումների, ինչ-որ հեռանկարային է տնտեսության թռիչքաձեւ զարգացում ապահովելու առումով։

Երկրորդը եւս ֆինանսատնտեսական բաժին ունի։ Նյութական աջակցությունը զանգվածային տունդարձի՝ անհրաժեշտ է ծրագրված գործողությունները իրականացնելու համար, որի ապահովումը Բեյրութի համար, իհարկե, կենսական է, մանավանդ ներկա պայմաններում։

Այս երեք կետերի համեմատությունը պարզ է դարձնում ամերիկյան պատգամը։ Մինչեւ այն ժամանակ, որ Իրան- Հեզբոլլահ ռազմաքաղաքական կամուրջն աշխատում է՝ տնտեսաքաղաքական աջակցությունները չեն իրականանալու։

Լիբանանի Հանրապետության նախագահի հստակեցումը դժվար պատկերացնելի է դարձնում ամերիկյան ուղերձների ընկալման եւ բավարարման հավանականության իրականացումը։ Նախագահը,անդրադառնալովլիբանանյանազգային միասնականությանը եւ քաղաքացիականանվտանգության, շեշտել էր,որդրանք Լիբանանիհամար առաջնահերթություններ են՝ ընդգծելով, որՀեզբոլլահըլիբանանյան կուսակցություն է,որը երկրի խորհրդարանում եւ կառավարությունումներկայություն ունի, ինչպեսնաեւ լիբանանյան հասարակության կարեւոր բաղադրիչ՝ ներկայացնելով լիբանանյան կարեւորագույն համայնքներից մեկին։

Շահան Գանտահարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում