Չաղտոտել ու խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին. ԱԺ նախագահը՝ համապետական շաբաթօրյակի գլխավոր ուղերձի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիրը պետք է ընկալել որպես մեկ ընդհանուր միջավայր, որն անհրաժեշտ է մաքուր պահել: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սա է համարում մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակի գլխավոր գաղափարը: Ազգային ժողովի նախագահը տարածքները մաքրելուց զատ կարևոր է համարում դրանք չաղտոտելը, իսկ հասարակությունն էլ պետք է հասկանա, որ շրջակա միջավայրին պետք է խնամքով վերաբերվել:

«Երկրում մաքրությունը պահպանելու համար պետք է քաղաքացիների մոտ նման գիտակցություն արթնացնել, քարոզչական աշխատանք տանել: Պետք է երեխաներին բացատրել, որ թղթի կտորի կամ աղբի տեղը աղբարկղն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանի խոսքով, խնդրի լուծման համար իրավական կարգավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա: Նա համոզված է, որ պատժի մեխանիզմից բացի, ցանկալի արդյունքի կարելի է հասնել խրախուսման ճանապարհով:

«Արդյո՞ք քաղաքային իշխանությունները կարող են մաքրության առումով հասնել 100 տոկոս արդյունքի, եթե քաղաքացիների մոտ շրջակա միջավայրը մաքուր պահելու գիտակցությունը բարձր չլինի: Հետևաբար, կարծում եմ, որ համալիր, համակողմանի աշխատանք է պետք տանել»,-ասաց Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը շաբաթօրյակին մասնակցում է ընտանիքի հետ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ«Մաքուր Հայաստան»ծրագրի շրջանակում մարտի23-ին Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է իրականացվում: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր,բարձիչներ,էքսկավատորներ,կցասայլեր։ Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում,զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում,միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման,բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։

Հայերեն English

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա