Հասարակական

ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հավաստիացնում է`քննվող մի քանի աղմկահարույց գործերի շրջանակում մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե արդյոք կանխատեսումներ կան տարվա կտրվածքով բյուջե վերադարձվելիք գումարների հետ կապված:

«Այդ համատեքստում տարվա կտրվածքով կանխատեսումներն անշնորհակալ գործ են, սակայն ես հավաստիացնում եմ, որ բավական մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բյուջե: Ինչպես մշտապես նշվում է ՀՀ վարչապետի ելույթներում, պետությունից գողացվածը վերադարձվելու է: Մենք այդ ուղղությամբ կատարում ենք մեր աշխատանքը և տարվա ընթացքում կտեսնեք այդ արդյունքները»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

ԱԱԾ-ն քննում է նախկինում պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից խոշոր յուրացումների մի քանի աղմկահարույց գործեր:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում