Մայք Պոմպեոն կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար
1 րոպեի ընթերցում
![Մայք Պոմպեոն կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/968396.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մարտի 21-ին՝ տեղական ժամանակով 15:00-ին, կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար եւ տաճարի հայկական բաժին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իսրայելում է: Նա արդեն հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: