Եգիպտական «Էլ Մսաուար»-ն անդրադարձել է  Հայոց ցեղասպանությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական հնագույն՝ 1892-ից գործող «Տար էլ հիլալ» հրատարակչատան կողմից հրապարակվող «Էլ Մսաուար» շաբաթերթն անդրադարձել է փետրվարին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի այն հայտարարությանը, որ 104 տարի առաջ Եգիպտոսը հյուրընկալել է ջարդերի ենթարկված հայերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եգիպտոոսի Հայ Դատի հանձնախմբից։

Հաղորդագրևության մեջ նշված է. «Շաբաթաթերթը, մեկնելով անցած ամսուան կիսուն նախագահ Ապտէլ Ֆաթթահ էլ Սիսիի Միւնիխի անվտանգութեան համաժողովին կատարած հաստատումէն, որ 104 տարի առաջ ջարդերու ենթարկուած հայոց հիւրընկալեց Եգիպտոս, ուր անոնք գտան ապահովութիւն, խաղաղութիւն եւ կայունութիւն, միաժամանակ փաստելով, որ «թէեւ հանրածանօթ է ու աշխարհը ճանչցած է թուրքերու կատարած հայոց ջարդերը, որոնք վաւերագրուած են եւ նոյնիսկ արդարամիտ թուրք պատմաբաններու վկայութիւնն ալ ունին, թուրք յաջորդական վարչակարգերը կը մերժեն ընդունիլ գործուած ոճիրն ու թափուած արիւնը, որ ժառանգաբար հասած է ստախօս Էրտողանի ձեռքերուն, որ մարդասիրութիւն կը խաղայ, միաժամանակ կը շարունակէ չճանչնալ իր նախորդներու ոճիրները հայոց դէմ, շարունակելով բռնագրաւած պահել անոնց հողերը եւ ստացուածքները»։

Շաբաթաթերթի խմբագրութիւնը կազմակերպած է ասուլիս մը, որուն հրաւիրած է Եգիպտոսի Հայ դատի յանձնախումբի ատենապետ բժ. Արմէն Մազլումեանը, Ուաշինկթընէն լրագրող Թովմաս Կորկիսեան՝ «Ալ Ահրամ»ի նախկին թղթակիցը, եւ արդի պատմութեան դասախօս դր. Մոհամմէտ Ռեֆհաթ էլ Իմամի, մանրամասն ներկայացնելու Թուրքիոյ ամօթալի ոճիրները ու հողային թէ ստացուածքներու իրենց պահանջատիրութեան ապացոյցները, «բոլորին հաւաստելով որ իրաւունքը իրաւունք է, որքան ալ ժամանակ անցնի, եւ անվաւերն անվաւեր է, ինչքան ալ ստէ Էրտողան», գրած է շաբաթաթերթը Փետրուարի 27-ի հերթական համարին մէջ հինգ էջանի պատկերազարդ հրապարակման մուտքին։

Ասուլիսի ընթացքին գլխաւորաբար ներկայացուած է Հայոց ցեղասպանութեան հանգրուանները 1894-96-ի եւ Ատանայի ջարդերէն մինչեւ 1915-ի համընդհանուր բռնագաղթն ու կոտորածները, անոնց կազմակերպուած եւ կանխամտածուած ըլլալը, ցեղասպանութիւն թէ ջարդեր բնութագրումի ճշգրտութիւնը, մարդկային կորուստներու թուական պատկերը, հայոց հողային թէ նիւթական կորուստները եւ այդ ծիրին մէջ կատարուած հաստատումը, թէ թրքական արդի պետութիւնը գոյութիւն առած է հայոց հարստութեամբ, հայոց հողային պահանջատիրութիւնը սահմանուած է ԱՄՆ նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճիռով։ Հետաքրքրական հարցադրում եղած է այն, որ հայկական պետականութիւնը ինչքանո՞վ կʼորդեգրէ ազգային պահանջատիրութիւնը։ Անդրադարձ կատարուած է Ցեղասպանութեան թանգարանին ու յուշահամալիրին, անոնց հանդէպ ժողովրդական թէ պաշտօնական վերաբերմունքին, հաստատուած է, որ հայերը բարձր գնահատելով նախագահ Սիսիի խօսքը, կառչած կը մնան իրենց ինքնութեան, իրենց երգին, բանաստեղծութեան ու գիրին, ինչպէս կառչած կը մնան Դատի սերունդէ սերունդ փոխանցման, քննարկումներու, կոչերու եւ երկխօսութեան միջոցաւ պահանջելով անոր լուծումը»։

Հայերեն العربية

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը