Հասարակական

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

3 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել ֆինանսական բնույթի առերևույթ չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, ժամանակահատվածը և մեխանիզմը:

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում:

Տվյալներ են ձեռք բերվել՝ վերոնշյալ չարաշահումների դեպքերին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի առնչության վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում