Տնտեսություն

Հայկական օրգանական թեյն արդեն վաճառվում է Գերմանիայում

2 րոպեի ընթերցում

Հայկական օրգանական թեյն արդեն վաճառվում է Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող ‹‹Օրգանական գյուղատնտեսության զարգացման›› ծրագրի շրջանակում 2018թ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն արտահանված հայկական «Սարի թեյ» ընկերության բուսական թեյերն արդեն վաճառվում են գերմանական TeeGschwendner ընկերության օնլայն հարթակում և խանութների ցանցում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցինԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲանկիցԱյս տարի BIOFACH միջազգային օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել արտահանումը շարունակելու և արտահանվող արտադրանքի ծավալները մեծացնելու ուղղությամբ:

Հայաստանում «Oրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն 2015թ․-ից իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU ՀայաստանՀա) համագործակցությամբ, որի արդյունքում նախապես հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և NABU-ն շարունակելու են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» անվճար ծրագիրը: 2019-2020թթ․ ծրագրի մեկնարկի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի պաշտոնական կայքէջին՝ www.acba.am ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում