Պետք է պահպանել ԼՂ հակամարտության կարգավորման գործող ձևաչափը. Յոհաննես Հան

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը գտնում է, որ պետք է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործող ձևաչափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Հանը հայտարարեց Բրյուսելում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:

«ՀՀ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն դարձավ նոր հանդիպումներ անցկացնել, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների միջև: Դա արդեն առաջընթաց է: Ինչ վերաբերում է կարգավորմանը ԵՄ աջակցությանը, կարծում ենք՝ պետք է պահպանել գործող ֆորմատը, նոր բան չստեղծել: Պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք աջակցել երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: Պետք է հնարավորություններ լինեն, կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են տարածաշրջանային իրավիճակը հետագա բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք հակամարտության կարգավորմանը, բայց միայն կողմերի խնդրանքով, կողմերը գիտեն ինչպես աշխատել»,- ասաց Հանը:

Հայերեն English Français Русский

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին

Արսեն Թորոսյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման և ինտեգրման ծրագրերի ընթացքը

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղիները

ՀՀ ԶՈՒ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով