Սփյուռք

Բաղդադում մատուցվել է Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ

1 րոպեի ընթերցում

Բաղդադում մատուցվել է Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 1-ին մատուցվել է Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ, որին Իրաքում ՀՀ դեսպանության հրավերով մասնակցել են Իրաքում օտարերկրյա մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ և իրաքցի պաշտոնյաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սբ. պատարագին հաջորդել է պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, կարևորելով կրոնական և ազգային փոքրամասնությունների դերը իրաքյան հասարակության կյանքում, մասնակիցներին ներկայացրել է համայնքի վիճակը և առկա խնդիրները։

Դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում