Վիրահայոց թեմում Բուն Բարեկենդանը նշվել է ավանդական հարիսայի փառատոնով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Պահքին նախորդող օրը՝ մարտի 3-ին նշվող Բուն Բարեկենդանը Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում նշանավորվել է Սուրբ և Անմահ Պատարագով:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմից՝ հավելելով. «Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սբ. Պատարագը մատուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ:

Հավարտ Սրբազան արարողության, թեմակալ առաջնորդը ներկաներին շնորհավորեց Բուն Բարեկենդանի տոնի առիթով, մաղթեց հոգով և մարմնով ամրապնդված անցնել Մեծ Պահքի ճանապարհը: Վազգեն Սրբազանը օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղեց արժ. Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին, ով ծառայության է փոխադրվում ՀՀ զինված ուժեր և մաղթեց նրան նվիրական հոգևոր ծառայություն հայոց բանակում: Իհիշատակ Վրաստանում իրականացրած ծառայության տարիների, թեմակալ առաջնորդը Տեր Մանուկ քահանային նվիրեց թբիլիսյան պատկերով գեղանկար:

Բուն Բարեկեդանին էր նվիրված նաև ավանդական հարիսայի փառատոնը, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:

Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ այս փառատոնը անց է կացվում 2012 թվականից անընդմեջ, տարեցտարի ընդարձակվելով՝ այն վերածվել է ժողովրդական տոնահանդեսի:

Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի երկայնքով շարված յուղալի և համեղ հարիսայովերեսուն կաթսաներն ու կավե կճուճները գեղեցկացնում էին հայ տիկնայք:

Իրենց պատրաստած հարիսայով էին ներկայացել Վրաստանում ՀՀ դեսպանությունը, «Մայիսբար» ռեստորանը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, մեկօրյա դպրոցների սաները, «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբը, «Տարոն» պարային համույթը, դհոլի և դուդուկի խմբերը, Թեմի երիտասարդական բաժինը, «Շուշանիկ» միության անդամները, բազում կամավորներ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհավորեց հայ տիկնանց՝ Վրաստանում նշվող Մայրության օրվա կապակցությամբ, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան Ռուբեն Սադոյանին՝ Դիվանագետի օրվա առիթով, օրհնեց հարիսայով կաթսաները և ներկաներին հրավիրեց համտեսելու համեղ ճաշատեսակը: Դահլիճում տարածվեց ուրախ երգն ու երաժշտությունը: Օրհնված հարիսա փոխանցվեց նաև հիվանդներին և տարեցներին: Բուն Բարեկենդանի տոնակատարությանը ներկա էին Իսանի շրջանային վարչության նախագահ Կախա Լաբուչիձեն, տեղակալ Գիորգի Ռչեուլիշվիլին, շրջանային վարչության աշխատակիցներ, քաղաքի Սակրեբուլոյի ազգայինփոքրամասնությունների բաժնի ղեկավար Ռիտա Խիդիրբեգաշվիլին, լյութերական եկեղեցու ներկայացուցիչներ, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, բազմաթիվ հյուրեր և հավատացյալներ»:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ