Ադամ Շիֆը դատապարտել է Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականը իր հայտարարության մեջ նշել է. «Փետրվարի 27-ին և հաջորդող 3 օրերի ընթացքում ադրբեջանցիների ամբոխները հարձակվել և սպանել են հայերին: Բռնությունների արդյունքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կանայք և աղջիկները բռնաբարվել են, իսկ ոմանց կենդանի այրել են: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ թողնելով ունեցվածքը»:

Ադամ Շիֆը, խստորեն քննադատելով ադրբեջանական իշխանությունների ռասիստական քաղաքականությունը, նշել է, որ ջարդերը անմիջական հետևանքն էին Ադրբեջանի իշխանությունների տարիներ շարունակ իրականացրած արատավոր, ռասիստակական հակահայկական քարոզչության, որը միտված էր նվաստացնել Ադրբեջանում բնակվող հայ քաղաքացիներին՝ այդպիսով հող նախապատրաստելով զանգվածային բռնությունների համար։ «Ադրբեջանի իշխանությունները չեն ջանացել պատժել պատասխանատու անձանց, ընդհակառակը՝ մինչ օրս փորձում են կոծկել Սումգայիթի վայրագությունները՝ ժխտելով կառավարության ներգրավվածությունը սպանությունները հրահրելու գործում։ Ակնհայտ է, որ նույնիսկ մեր օրերում, Ադրբեջանում գերիշխում է հայերի և Հայաստանի դեմ ռասիստական քարոզչությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Շիֆը իր հայտարարության մեջ հիշատակել է նաև 15 տարի առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը՝ դա որակելով որպես Հայաստանի դեմ Ադրբեջանի ատելությունն ու ագրեսիան ներկայացնող վայրագ հանցագործություն: «Չկա ավելի դրամատիկ ցուցադրություն այն բանի, որ Ադրբեջանը շարունակում է ատելություն և ագրեսիա դրսևորել հարևան Հայաստանի նկատմամբ, քան այն, որ Ադրբեջանում տոնում են այս սառնարյուն սպանությունը», - նշել է նա՝ դատապարտելով Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնումը և այնտեղ վերջինիս հերոսացումը:

«Երկու ամսից Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցն է, որն ամեն կերպ հերքում է Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիան։ Մենք պետք է թույլ չտանք, որ մարդկության դեմ այս տեսակ հանցանքները մնան չճանաչված՝ անկախ նրանից, թե երբ են իրականացվել՝ 30 տարի առաջ, թե՝ 100։ Այսօր պետք է լռությամբ հարգենք Սումգայիթի ջարդերի վայրագություններին զոհ դարձած հայերի հիշատակը։ Մեր բարոյական պարտքն է դատապարտել ատելության հողի վրա կատարված հանցանքները և հիշել զոհերին՝ հույսով, որ պատմությունը չի կրկնվի»,- շեշտել է Շիֆը։

Հայերեն English Русский

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին