Հոլանդահայերը Հաագայում կազմակերպել են Արցախում խաղաղության հաստատման երթ և Սումգայիթի ջարդերի տարելիցի ցույց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները փետրվարի 27-ին Հաագայում կազմակերպել են «Հանուն Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման բողոքի երթ» և ցույց՝ Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ հիշատակելով 31 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի և Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերի անմեղ զոհերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նիդերլանդական օրագիր» համացանցային թերթից, այկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ:

Հոլանդահայության ցույցն սկսվել է «Խաղաղության պալատին» հարող հրապարակից։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցել են Հաագայի փողոցներով, հասել Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ են ունեցել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ:

Ցույցերթի մասնակիցները կրել են ցուցապաստառներ, որոնցով զգաստության կոչեր են ուղղել Ադրբեջանին` դադարեցնելու Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականությունը: Հնչել են ազգասիրական, հայրենասիրական երգեր, ծածանվել են Արցախի ու Հայաստանի դրոշները:

Ավելի ուշ Հոլանդահայ համագործակցող կազմակերպության (САО) պատվիրակությունը նամակ է ներկայացրել Նիդերլանդների ԱԳ նախարար Բլոկին` Կովկասում դեռեւս չլուծված հակամարտության հարցին ու Արցախի կարգավիճակին ուշադրություն դարձնելու կոչով:

Հայկական կազմակերպությունները կոչ են անում Նիդերլանդների քաղաքական գործիչներին այս հարցում Եվրամիության և Մինսկի խմբի շրջանակներում ավելի ակտիվ լինել, հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի դեմ:

«31 տարի առաջ փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց հայ ազգաբնակչության ջարդ ու տեղահանություն, այն տարածվեց Բաքվում, Կիրովաբադում և այլուր: Նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Ադրբեջանի նպատակը այսօրանփոփոխ է մնացել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը