Հասարակական

Զգայուն հարցերի դեպքում դրսից միջամտությունն օգտակար չէ. ԵՄ դեսպանը անցումային արդարադատության մասին

2 րոպեի ընթերցում

 Զգայուն հարցերի դեպքում դրսից միջամտությունն օգտակար չէ. ԵՄ դեսպանը անցումային արդարադատության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անցումային արդարադատության հիմնման հարցը համարում է միայն ՀՀ-ի որոշելիքը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սվիտալսկին հայտնեց փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Դա հայերը պետք է միայն որոշեն՝ ունե՞ն դրա անհրաժեշտությունը։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դրսից միջամտությունը այնքան էլ օգտակար չէ: Կառավարությունն ասել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումն առաջնահերթություններից մեկն է»,- ասաց Սվիտալսկին:

Նրա խոսքով` իրենք շատ լուրջ են վերաբերում արդարադատության համակարգի վերափոխմանը:

«Կարծում եմ ՝ դատաիրավական համակարգի գնահատման առումով Հայաստանը ունի շատ տարբերվող իրավիճակ, եթե համեմատենք մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսների իրավիճակի հետ»,- ասաց դեսպանը: Պյոտր Սվիտալսկին, հիշեցնելով նախկինում արդարադատության համակարգի նկատմամբ վստահության մակարդակը, նշեց, որ Հայաստանն իր դատաիրավական համակարգի անկախության շատ ցածր մակարդակից է սկսել, սակայն այդ մակարդակը Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին զուգընթաց պարբերաբար աճում է:

Հայաստանում քննարկումներ են ծավալվել անցումային արդարադատության ստեղծման անհրաժեշտության մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում