Մշակույթ

Մահացել է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան

1 րոպեի ընթերցում

Մահացել է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 90-րդ տարում Ժնեւում մահացել Է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է Շվեյցարիայի ATS հեռագրական գործակալությունը:

Ինչպես նշված Է, ռեժիսորը մահացել Է փետրվարի 20-ին օրվա երկրորդ կեսին: Նրա մահվան մասին գործակալությանը հայտնել են հարազատները:

Գորետան աշխատել Է Ալեն Տաների եւ Միշել Սուտերի հետ: Նա նկարահանել Է մի քանի ֆիլմեր, որոնք ստացել են զանազան անվանակարգներ եւ աշխարհի հեղինակավոր կինոմրցանակներ, այդ թվում՝ «Ոսկե արմավենու ճյուղ»: Նրա առավել հայտնի ֆիլմերի շարքում են՝ «Ժանեկագործուհին»՝ Իզաբել Յուպերի մասնակցությամբ, «Գավառաբարո կինը», «Մարիո Ռիչչի մահը», «Եթե արեւը չծագի», ինչպես նաեւ «Օրփեոս» կինոօպերան:

Ռեժիսորը նաեւ նկարահանել Է «Մեգրե» ֆրանսիական սերիալի մի քանի Էպիզոդներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում